Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի թուրքական այցից հետո իրանական մամուլն ուշագրավ տեղեկություն է հաղորդել:
Լարիջանիի թուրքական այցի ժամանակ իրանական պատվիրակության կազմում գտնված Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաքիհաքփուրը իրանական Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հետևյալը.
«Լարիջանին թուրք պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հարցում սխալ է գործում և Իրանը պատրաստ է օգնել Թուրքիային՝ դուրս գալու համար ստեղծված իրավիճակից:
Լարիջանին Թուրքիայի վարչապետին լրջորեն զգուշացրել է Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման ու սիրիական ընդդիմությանն օգնելու հարցում: Լարիջանին առաջարկել է այդ երկու հարցերի շուրջ թուրք և սիրիացի չինովնիկների մասնակցությամբ ժողով կազմակերպել Թուրքիայում, ինչն ընդունվել է Էրդողանի կողմից»:







































