Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը կարծում է, որ իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի համար դժվար կլինի այլ ակումբի կազմում կրկնել «Բարսա»-ի հետ ունեցած հաջողությունները.
«Գվարդիոլայի համար դժվար կլինի այլ ակումբի կազմում կրկնել «Բարսա»-ի հետ ունեցած հաջողությունները: Նրա տրամադրության տակ չեն լինի «Բարսա»-ի կազմում խաղացող աստղերը:
Անհամբեր սպասում եմ Գվարդիոլայի նոր թիմի ելույթներին: Վստահ եմ, որ առանց Մեսսիի, Չավիի ու Ինյեստայի Պեպը մեծ նվաճումներ չի ունենա»,- հայտարարեց Գուլիտը:



































