Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խաղարկության շրջանակներում կայացած հանդիպումները` ուշադրություն դարձնելով նաև «Շախտյոր»-ի` մրցաշարի հաջորդ փուլ անցնելու փաստին:
«Ադրիանոյի հետ տեղի ունեցածն ավելի շատ դժբախտ պատահար էր, և չի կարելի ասել, թե «Շախտյոր»-ը հաջորդ փուլ է անցել այդ գոլի շնորհիվ: Ես դիտել եմ Դոնեցկի թիմի խաղերը «Չելսի»-ի դեմ, որի ժամանակ «Շախտյոր»-ը խաղի բարձր մակարդակ ցուցադրեց:
Ուկրաինական ակումբը Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլ է անցել որակյալ խաղի շնորհիվ»,- ասել է հանրահայտ մասնագետը:






































