Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին կիսվել է տպավորություններով «Պարմա»-ի դեմ արտագնա խաղից հետո:
«Երկրորդ կեսում մենք այդքան էլ լավ չխաղացինք: Սանսոնեի գոլը ստեղծվեց մեր՝ եզրից կատարած նետումից հետո, երբ խաղացողին պարզապես բաց թողեցին… Դա կոպիտ սխալ էր:
Ակնհայտ է, որ դաշտի կենտրոնում մեզ ինչ-որ բան պակասում էր: Մենք չպետք է ընդունեինք այս գոլը մեր դարպասը», – Ստրամաչոնիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ «Ինտեր»-ը պարտվեց «Պարմա»-ին 1:0 հաշվով՝ միակ գոլը բաց թողնելով խաղի 75-րդ րոպեին:









































