Մադրիդի «Աթլետիկո»-ի պաշտպան Դիեգո Գոդինը հայտարարել է, որ իր թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ֆալկաոյի ու Մեսսիի համեմատ՝ Ռոնալդուն ավելի կանխատեսելի ֆուտբոլիստ է: Նրա խաղն առավելապես հիմնված է ուժի վրա: Կարծում եմ՝ Մեսսին ու Ֆալկաոն այս պահին ավելի լավ ֆուտբոլիստներ են»,- ասել է Գոդինը:




































