«Միլան»-ի պաշտպան Լուկա Անտոնինին հայտարարել է, որ իր թիմի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքերը շատ օգնեցին իրենց թիմին հաղթել «Յուվենթուս»-ին:
«Բեռլուսկոնիի խոսքերը շատ կարևոր էին մեզ համար: Նա այցելեց մեր մարզաբազա ու ոգեշնչող խոսքեր հնչեցրեց:
Բավական բարդ է դրական արդյունքի հասնել «Յուվենթուս»-ի դեմ խաղում: Դրանից առաջ նրանք հրաշալի հաղթանակ տարան «Չելսի»-ի հանդեպ, բայց և այնպես մեր ֆուտբոլիստները ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին:
Ցանկանում եմ խաղալ այստեղ, հույս ունեմ՝ շուտ կվերադառնամ»,- ասել է Անտոնինին:
Նշենք, որ ֆուտբոլիստն այս պահին ապաքինվում է մկանային վնասվածքից:






































