Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինը խորհրդարանում հայտարարել է, որ կարի ֆաբրիկայում տեղի ունեցած հրդեհի պատճառը, որի զոհ է դարձել 112 մարդ, հրդեհումն է եղել: Նրա խոսքերով՝ մյուս ֆաբրիկայի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է կինը հրդեհում գործարանի շենքը, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Դաքեում տեղի էին ունեցել բողոքի ակցիաներ, որի մասնակիցները պահանջել էին կատարվածի հետաքննություն:
Կառավարությունը երեքշաբթի ցերեկը հայտարարել է ազգային Սգի օր:
Հրդեհը բռնկել է շաբաթ օրը՝ ուշ երեկոյան, և արագ տարածվել ողջ գործարանի շենքով մեկ, որը գտնվում է հանրապետության մայրաքաղաքի արվարձանում`Դաքքա քաղաքում:









































