Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հայաստանն ընդունել է Եվրասիական միության նախապայմանները

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ընդունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ոչ մի նախապայման:

Մի կողմ թողնենք այն, որ սույն քաղաքական գործիչը, հայտնվելով ՀՀԿ-ի խմբակցության ղեկավարի պաշտոնում, արդեն իսկ ըստ էության ցույց է տվել, որ իր հայտարարությունները իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ի մասնավորի, Վահրամ Բաղդասարյանը քառյակի հայտնի 12 կետերի հռչակումից հետո հայտարարել էր, որ վերջապես Հայաստանում ձև ավորվեց կառուցողական ընդդիմություն, բայց մի քանի օր հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունները վկայեցին, որ Վահրամ Բաղդասարյանը «ֆալստարտ» է տվել:

Խնդիրը տվյալ դեպքում, սակայն, արդեն «ֆալստարտը» չէ: Տվյալ դեպքում Վահրամ Բաղդասարյանը, մեղմ ասած, ուշացել է, որովհետև Հայաստանը, ըստ էության, ընդունել է Եվրասիական միությանն անդամակցելու նախապայմանները: Խոսքը ուղղակի նախապայմանների մասին չէ, սակայն, ըստ էության, այդ միությանը Հայաստանն անդամակցության գործընթաց է սկսել կամ հայտնվել է անդամակցության գործընթացում յուրօրինակ նախապայման կատարելով՝ Եվրամիության հետ Ասոցացման ու Խոր և Համապարփակ առևտրի համաձայնագրից հրաժարվելով: Սա մի նախապայման է, որը գուցեև այդպիսին չէ ուղղակի իմաստով, սակայն, ըստ էության, այս պահանջն է դրվել Հայաստանի առաջ, և պաշտոնական Երևանն արդեն իսկ կատարել է այդ պահանջը: Սրանից ավելի մեծ նախապայման կարող էր իհարկե լինել՝ հրաժարվել Ղարաբաղից կամ Ղարաբաղի հարցում զիջումներ անել Ադրբեջանին: Մենք գիտենք, ակնհայտ է, որ Ռուսաստանն այսօր նման պահանջներ դնում է Հայաստանի առաջ, սակայն այդ պահանջները առնվազն այսօր դեռևս իմպերատիվ բնույթ չունեն Ռուսաստանի օրակարգում, և Հայաստանը շատ հանգիստ կարող է դրանցից հրաժարվել, Մոսկվան էլ հասկանում է, որ իմպերատիվ կերպով պարտադրել դա այսօր Հայաստանին հնարավոր չէ, իրատեսական չէ, քանի որ կան Մինսկի խմբի համանախագահների հետ կապված մի շարք գործոններ:

Եվ այս իմաստով Հայաստանի իշխանությունների «հերոսությունը», թե ոչ մի նախապայման չեն ընդունի՝ նկատի ունենալով ղարաբաղյան ուղղությունը, ըստ էության, պոռոտախոսություն է, ուրիշ ոչինչ: Պոռոտախոսություն է, քանի որ ընդունելով գլխավոր նախապայմանը՝ հրաժարում Եվրամիության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրից, այլ կերպ ասած՝ Եվրամիության հետ քաղաքական հարաբերության սերտացման հեռանկարից, Հայաստանը կատարել է Ռուսաստանի նախապայմանը անուղղակիորեն նաև Ղարաբաղի մասով, քանի որ Երևանի սեպետմբերերեքյան հայտարարությունը, ըստ էության, անվտանգության լուրջ խնդիրներ է առաջ բերել և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի համար: Ընդ որում, ինչպես ցույց են տվել հետագա իրադարձությունները, այդ թվում Հայաստանի բուն անդամակցության շարունակական ձգձգումը: Հայաստանը նախապայմանը, ըստ էության, կատարել է գործնականում ոչնչի դիմաց: Այսինքն՝ կատարել է նախապայմանը և չի ստացել ոչինչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում