Անգլիական ՔՓՌ-ի ֆուտբոլիստները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը խաղի նկատմամբ և բարելավեն իրենց արդյունքները: Նման կարծիք է հայտնել թիմի նոր գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:
Ներկայումս ԱՊԼ-ի 13 տուրերից հետո ՔՓՌ-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 4 միավոր: Ռեդնապի գլխավորությամբ անցկացված առաջին խաղում ՔՓՌ-ն 1:3 հաշվով զիջել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Ինձ պետք են այնպիսի մարդիկ, ովքեր կաշխատեն խաղադաշտում: Եթե այժմ խաղացողները չեն ցանկանում դա անել, ապա ես կգտնեմ այլ 11 ֆուտբոլիստների, ովքեր կցանկանան: Ես չեմ ծախսի իմ ժամանակը այն խաղացողների վրա, ովքեր կորցնում են գնդակը և թափահարում ձեռքերը»,- նշել է Ռեդնապը:
Հաջորդ հանդիպումը ՔՓՌ-ն կանցկացնի նոյեմբերի 17-ին՝ «Սանդերլենդ»-ի դեմ:










































