Բրազիլիայի գրան պրին հարուստ էր հերոսական և դրամատիկ միջադեպերով: Սակայն տեղի ունեցավ նաև մի զավեշտալի դրվագ:
Կիմի Ռայկոնենը ոլորապտույտներից մեկի ժամանակ շեղվեց հիմնական ճանապարհից և գնաց անհայտ ուղղությամբ: Վերջիվերջո նա հասկացավ, որ պետք է վերադառնալ:
Հետագայում Կիմին բացատրել է, որ Ինտերլագոսի հին տարբերակում ճանապարհի այդ հատվածում ոլորապտույտ կար, և ինքը մեխանիկորեն փոխել է բոլիդի ուղղությունը:






































