Ջենիֆեր Լոպեսի երկվորյակների դայակը շաբաթը ստանում է 2250 ԱՄՆ դոլար: Mojazarplata.kz-ն պարզել է, թե ինչ պահանջներ են ներկայացնում VIP անձինք ծառայող անձնակազմին:
Հայտնի մարդիկ ստիպված են ավելի հաճախ դիմել տնային աշխատողների օգնությանը, քան սովորական մարդիկ: Պատճառը ոչ այնքան բարձր հոնարարներն են, որքան հագեցած աշխատանքային գրաֆիկը:
Պետք է նշել, որ շատ աստղեր բավական պահանջկոտ են: Օրինակ` Ջենիֆեր Լոպեսը ոչ մի կերպ չի կարողանում իր երկվորյակների համար համապատասխան դայակ գտնել:
Դայակների հարցում շատ պահանջկոտ է նաև Բեյոնսեն: Ամուսնու` Ջեյ-Զիի հետ երգչուհին դստեր համար հրավիրել է միանգամից 6 դայակ, ովքեր գիտեն օտար լեզուներ և ունեն բարձրագույն կրթություն:
Դայակի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չեն ձևավորվում նաև Մադոննայի դեպքում:








































