Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր Լիգայի տասներեքերորդ տուրի շրջանակներում ավարտվեց «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը: Հանդիպումն ընթանում էր լոնդոնյան ակումբի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով:
Խաղն անցավ մրցակցի առավելությամբ. «Սիթի»-ի ֆուտբոլիստները գնդակին տիրեցին խաղաժամանակի 51, իսկ «Չելսի»-ի ֆուտբոլիստները՝ 49 տոկոսը, «Չելսի»-ն երկու անգամ է ուղիղ հարված կատարել մրցակցի դարպասին, իսկ «Սիթի»-ն՝ չորս: Չնայած այս թվային վիճակագրությանը՝ հանդիպումն ավարտվեց 0:0:










































