Անգլիական «Քուինս Փարկ Ռեյնջերս»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը «Յունայթեդ»-ից պարտություն կրելուց հետո խոսել է խաղի մասին:
«ՔՓՌ-ի ֆուտբոլիստները դեռ չեն ցուցադրել իրենց ներուժը: Մենք բավական լավ ֆուտբոլիստներ ունենք: Եթե նրանք մինչև հունվար ապացուցեն իրենց ուժերը, հնարավոր է՝ շատ տրանսֆերներ չանենք»,- ասել է Ռեդնապը:







































