Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ազգային պատկերասրահում «մոյկայի գործը» հետաձգվեց` շենքը չի վաճառվում. մամուլ

Նախորդ օրը «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ու ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Երևանի Հանրապետության հրապարակում զբոսնում ու ինչ-որ հարց քննարկում: Լուսանկարելուց հետո թղթակիցը մոտեցել է Սարգարյանին ու Սահակյանին: Ավանդական «ոնց եք, ոնց չեք»-ից հետո Արման Սահակյանն ու թղթակիցը կարճ զրույցի են բռնվել: Կեսկատակ-կեսլուրջ այդ զրույցը, որի ընթացքում չափազանց ուրախալի բացահայտում կատարվեց, «ՀԺ»-ն ներկայացնում է գրեթե ամբողջությամբ:

Ա.U. – Ի՞նչ ես անում:

Թղթ. – Էս շենքն եմ ուսումնասիրում (ու ցույց է տալիս Ազգային պատկերասրահի շենքը):

Ա.Ս. – Ինչի՞:

Թղթ. – Ուզում եմ առնեմ:

Ա.Ս. – Ինչի՞:

Թղթ. – Ուզում եմ առնեմ` ավտոմոյկա սարքեմ:

Ա.Ս. – Չէ, էս շենքը չի վաճառվում:

Թղթ. – Բայց մի հատ նայեք` ինչ հարմար ա մոյկի համար, կամարների տակ մեքենաները կկանգնացնեն, կլվանան, ֆանտանն էլ դիմացը` ջուրը կա, կաֆեով բանով մոյկա կդառնա:

Ա.Ս. – Չէ, էս շենքը չի վաճառվում:

Թղթ. – Բա էն շենքը ո՞նց վաճառվեց (ցույց է տալիս ՀՀ արտգործնախարարության շենքը):

Ա.Ս. – Էն ուրիշ ա:

«ՀԺ» թղթակցի տպավորությամբ՝ Ազգային պատկերասրահի շենքը իրոք մտադիր չեն վաճառել, գոնե առայժմ: Սա ահագին ուրախալի լուր է: Խնդիրն այն է, որ ՀՀ արտգործնախարարության շենքը Արման Սահակյանի գլխավորած վարչությունը վաճառեց գաղտնիության պայմաններում, առանց աճուրդ կամ մրցույթ հայտարարելու: Ուստի պարբերաբար անհրաժեշտ է հետաքրքրվել, թե է՞լ ինչ շենքեր կան վաճառքում: Իր վերջին ասուլիսի ժամանակ Արման Սահակյանը հայտարարել էր, որ եթե այլ շենքերի համար էլ լավ առաջարկներ լինեն, ապա դրանք կքննարկվեն: Իսկ պատկերասրահը գնելու ու ավտոմոյկա դարձնելու «ՀԺ» թղթակցի «առաջարկը» լսելով` Արման Սահակյանը չի էլ հետաքրքրվել, թե ինչ գին է առաջարկում: Ուրեմն` չի վաճառվում: Գոնե առայժմ: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում