Շքեղ մասնավոր սուզանավ արտադրող հոլանդական U-Boat Worx ընկերությունը ներկայացրել է իր նոր յուրահատուկ արտադրանքը։ Ինչպես հայտնում է style.rbc.ru-ն, ընկերության ներկայացուցիչները սարքն անվանում են աշխարհում առաջին «ստորջրյա լիմուզին»:
Խոսքը C-Explorer 5 մասնավոր սուզանավի մասին է: Դրա ամուր հերմետիկ թափքը ստորջրյա աշխարհի 360 աստիճանանոց համայնապատկերն ուսումնասիրելու հնարավորություն է տալիս:
U-Boat Worx-ի մասնագետները «ստորջրյա լիմուզինի» ստեղծման համար աշխատել են երկու տարի: Ջրի տակ մեքենան կարող է շարժվել 3 հանգույց արագությամբ: Այն ունի 4 ուղևորի և մեկ վարորդի տեղ: Սարքի սուզվելու առավելագույն խորությունը 300 մ է:
Սարքը գործարկվում է լիթիումաիոնային մարտկոցներով, որոնց շնորհիվ այն առանց վերալիցքավորման կարող է աշխատել 8 ժամ: Հասանելի է նաև սուզանավի տարբերակը, որը կարող է լողալ 16 ժամ:









































