Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Անդրես Պիրլոն չի հավատում, որ կարող է «Ոսկե գնդակ» ստանալ 2012 թվականի ցուցանիշներով: Ֆուտբոլիստը, սակայն, հուսով է, որ իր անունը կլինի լավագույն 10-յակի մեջ:
«Երկար տարիների ընթացքում Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն լավագույնները կլինեն: Նրանց հետևում են Չավին, Անդրես Ինյեստան և այլ խաղացողներ: Իսկ ես հուսով եմ, որ կընդգրկվեմ «Ոսկե գնդակ»-ի համար պայքարողների թոփ-10-ում»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են Պիրլոյի խոսքերը:










































