Կանադայի Պիտերբորո քաղաքի մի բնակիչ պատրաստ է 25 հազար դոլար վճարել նրան, ով կօգնի իրեն նոր, բարձր վարձատրվող աշխատանք գտնել,- հաղորդում է Peterborough Examiner-ն:
43-ամյա Ջեֆ Քրեյնը խոստանում է, որ կսկսի պարգևատրում վճարել նրան, ով իրեն օգնություն կցուցաբերի նոր աշխատատեղ փնտրելու հարցում: Նա կսկսի վճարել՝ հենց իր հետ պայմանագիր կնքեն և ինքը սկսի աշխատավարձ ստանալ:
Նա պնդում է, որ բավական մեծ աշխատանքային փորձ ունի բանկային համակարգում աշխատելու համար, իսկ վերջերս բակալավրի աստիճան է ստացել հոգեբանությունից:
Կրեյնը նշել է, որ բաց է ցանկացած տիպի աշխատանքի առաջարկների համար և ուրախությամբ կդիտի բոլոր հետաքրքիր առաջարկները:
Նշենք, որ 25,000 դոլարը պարգևատրման առավելագույն չափն է, եթե Կրեյնի աշխատավարձը տարեկան գերազանցի 200,000 դոլարը:









































