Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Քրուիֆը իր կարծիքն է հայտնել թիմի նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլայի և ներկայիս մասնագետ Տիտո Վիլանովայի մասին: Քրուիֆի կարծիքով` երկու մասնագետներն էր իրենց բնորոշ խնդիրներն են ունեցել ակումբում:
«Գվարդիոլան պետք է փոփոխություններ կատարեր և նոր նախագիծ հիմնադրեր: Իսկ Վիլանովայի գլխավոր նպատակը թիմի՝ հաղթանակներ տանելու ցանկությունը պահպանելն է: Տիտոյի համար կարևոր է իր և խաղացողների հավակնությունների կառավարումը:
Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա նա այժմ դժվարությամբ որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ: Բանն այն է, որ ամբողջ աշխարհը նրա նոր աշխատանքը կշարունակի համեմատել այն ամենի հետ, ինչ մասնագետը կատարեց «Բարսելոնա»-ում»,- հայտարարել է Քրուիֆը:







































