Գրկախառնությունները կարող են թերապևտիկ ազդեցություն ունենալ՝ իջեցնելով արյան ճնշումը: Այս մասին են վկայում Comprehensive Psychology ամսագրի նոյեմբերյան համարում հրապարակված հետազոտությունների արդյունքները:
Top Sante պարբերականը նշում է, որ ամեն օր 10 վայրկյան տևող գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիայով տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, հանել սթրեսը և կանխել ընկճախտը:
Բացի այդ՝ նույն «դեղորայքը» ամրապնդում է իմունային համակարգը՝ օգնելով դիմակայել ինֆեկցիաներին:
Յան Աստրոմի ղեկավարությամբ աշխատող հետազոտողները եկել են այն եզրակացության, որ գրկախառնության ժամանակ մարդկանց մոտ առաջացող դրական հույզերը հանգեցնում են ֆիզիոլագիական և բիոքիմիական ռեակցիաների: Գրկախանություններն առաջացնում են իսկական շղթայական ռեակցիա, որի հետևանքները դրական են ազդում օրգանիզմի վրա:









































