Հորդանանյան Ammon News թերթի փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է 30 տարվա ընթացքում Հորդանանին անվճար ապահովել նավթով և այլ էներգակիրներով: Սակայն դրա դիմաց Հորդանանը պետք է Իրանին մատակարարի մի շարք ապրանքատեսակներ, որոնց կարիքը զգում է Իրանը: Բացի այդ, Հորդանանը պետք է ընդլայնի կրոնական զբոսաշրջությունը:
Այս մասին հայտարարել է Հորդանանում Իրանի դեսպան Մուսթաֆա Մուսլիհզադեն: Վերջինիս խոսքերով՝ Իրանը ձգտում է ամրապնդել Հորդանանի հետ տնտեսական, էներգետիկ ու դիվանագիտական ոլորտներում իր հարաբերությունները:
Նշվում է, որ Հորդանանը փնտրում է գազի ներկրման դիվերսիֆիկացման ուղիներ և այդ պլանում հետաքրքրված է իրանական գազի ներկրմամբ:








































