Thursday, 18 06 2026
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանի 5 տարբերակը. մամուլ

Նախօրեին «Հայկական ժամանակ»-ը ներկայացրել էր այն հինգ տարբերակները, որոնցով կարող է առաջնորդվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններում: Թե ինչ է սպասվում նրան և նրա ղեկավարած ուժին այդ տարբերակներից յուրաքանչյուրն ընտրելու դեմքում, գնահատել էր քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Երեկ փորձագետը գնահատել է նաև այն հինգ տարբերակները, որոնք, քաղաքական գործոնների ներկայիս դասավորության պայմաններում, կարող է ընտրել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տարբերակ առաջին` Տեր-Պետրոսյանն անձամբ կառաջադրվի նախագահի թեկնածու: «Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, թե չի առաջադրվի, բնականաբար, որոշելու է ինքը` իր թիմի հետ խորհրդակցելով: Իհարկե, կան որոշակի խնդիրներ, որոնք, ամենայն հավանականությամբ, նա հաշվի կառնի: Մասնավորապես, խնդիրներից մեկն այն է, որ եթե ինքն առաջադրվում է, ապա առնվազն նպատակը պետք է լինի նախագահ դառնալը, ոչ թե մասնակցելը կամ ինչ-որ երկրորդ պատվավոր տեղ զբաղեցնելը: Իսկ հաղթանակի հասնելու համար պետք է հաշվես որոշակի պայմաններ, նախ` հասարակության պոտենցիալը և ընտրական գործընթացին արտաքին քաղաքական կենտրոնների միջամտությունը: Հիմա կարող ենք ասել, որ այսօրվա հասարակությունը, բնականաբար, 2008 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին եղած հասարակությունը չէ` մի քանի պատճառներով: Հասարակության թուլությունը ցույց է տալիս արտագաղթը, պոտենցիալի թուլացումը, տնտեսական վատ վիճակը, հասարակության աղքատացումը, քաղաքական ինտելեկտի ընդհանուր անկումը: Բնականաբար, այդ բոլորը և ոչ միայն` պետք է հաշվի առնվի առաջադրվելու դեպքում: Այսպիսով, եթե քեզ համար շահավետ գործոններ չկան, իսկ դու մտնում ես գործընթացի մեջ, նշանակում է` դու գնում ես պարտության: Իսկ արժե՞ արդյոք գնալ պարտության, սա է հարցը»:

Տարբերակ երկրորդ` Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, այլ առաջադրում է Կոնգրեսից որևէ մեկին: «Բնականաբար, տվյալ դեպքում նույնպես, իհարկե, քննարկելու հարց կա, բայց պետք է նշենք, որ այլ թեկնածուի առաջադրելու դեպքում ՀԱԿ-ի թեկնածուի նախագահ դառնալու հնարավորություններն էապես թուլանում են, և շատ հնարավոր է, որ տվյալ դեպքում ՀԱԿ-ի թեկնածուն վերածվի ընդամենը գործող նախագահի ընտրարշավի իր ձայնն ապահովող տարրերից մեկը: Սա պետք է հաշվի առնել»:

Տարբերակ երրորդ` սատարում է այլ թեկնածուի, մասնավորապես ԲՀԿ-ի թեկնածուին: «Սա, իհարկե, նույնպես քննարկվող հարց է, հնարավոր է այդ տարբերակը լինի, բայց այստեղ էլ կան որոշակի հարցեր: Մասնավորապես, դու պետք է վստահ լինես, որ ԲՀԿ-ի թեկնածուն իրոք նպատակադրվել է և քայլեր է կատարում իշխանափոխության համար, և ԲՀԿ-ն ցանկանում է տեսնել իր թեկնածուին նախագահ: Դա պետք է դու տեսնես, որովհետև, իհարկե, զուտ քաղաքական վերլուծության տեսակետից ելնելով, քաղաքական դաշտում քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ տվյալ դեպքում ԲՀԿ-ի թեկնածուն կարող է առաջադրվել ոչ թե հաղթելու, այլև այլ խնդիրներ լուծելու համար: Երբ տեսնում ես, որ ԲՀԿ-ի թեկնածուն ոչ թե հաղթանակ է տեսնում, այլ ինչ-ինչ խնդիրներ է լուծում, և դու սատարում ես, տվյալ դեպքում դու դառնում ես ԲՀԿ-ի խաղալիքը, դրա համար պետք է ուշադիր լինել: Իհարկե, ԲՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, թե իրենք ոչ մի դեպքում չեն սատարելու գործող նախագահին, ձգտելու են հաղթանակի, բայց, ամեն դեպքում դու պետք է ուշադրություն դարձնես քո քաղաքական փորձին և քո հոտառությանը` նրանք իրականո՞ւմ այդպես են ցանկանում, թե՞ ավելի բարձր մակարդակում այլ հարցեր են լուծվում: Դա պետք է հաշվի առնես, հակառակ դեպքում` դու կդառնաս խաղալիք ԲՀԿ-ի ձեռքում և ոչ միայն ԲՀԿ-ի»:

Տարբերակ չորրորդ` ոչ մեկին չի սատարում և չեզոք դիրք է գրավում: «Այս տարբերակի դեպքում, բնականաբար, ՀԱԿ-ին արդեն մնում է պատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որ տեղի կունենան 2017 թվականին: Բայց այդ ընթացքը նա պետք է օգտագործի ՀԱԿ-ում կազմակերպակառուցվածքային փոփոխություններ անելու համար և ավելի հստակեցնի որոշ հարցեր, մասնավորապես օրիենտացիոն հարցեր, ի վերջո` ՀԱԿ-ը որտեղ է պատկերացնում Հայաստանին` ԵվրԱզէսի տարածաշրջանում, Եվրոպայի տարածաշրջանում: Ինչպես նաև դրանից կախված որոշակի աշխատաոճային փոփոխություն պետք է անի և փոփոխություն մտցնի ՀԱԿ-ի կառուցվածքում, որովհետև հասկանալի է` ՀԱԿ-ն այլևս բազմակուսակցական մարմին չէ, այլ փաստացի` մեկ կուսակցություն է: Դա այլևս շարժում չէ: Պետք է հաշվի առնել այդ խնդիրները»:

Տարբերակ հինգերորդ` հայտարարում է քաղաքականությունից հեռանալու մասին: «Դա էլ է տարբերակ. ՀԱԿ առաջնորդը կարող է հեռանալ քաղաքականությունից, բայց պետք է իմանանք, որ քաղաքական կյանքը 2013 թվականի նախագահական ընտրություններով չի ավարտվում, և եթե ՀԱԿ առաջնորդը հայտարարում է քաղաքական ակտիվ գործունեությունից դուրս գալու մասին, ապա ՀԱԿ-ը պետք է էլի կատարի որոշակի աշխատանքներ, նա պետք է կատարի այն նույն աշխատանքները, ինչ նշեցի նախորդ կետում, այսինքն` իր օրիենտացիայի հարցը պետք է հստակեցնի, կազմակերպակառուցվածքային փոփոխություններ իրականացնի, որովհետև եթե նա դա չարեց, ապա 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո` առանց հայտարարելու քաղաքականությունից դուրս կգա ոչ միայն ՀԱԿ առաջնորդը, այլև հենց բուն ՀԱԿ-ը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում