Բրազիլիայի Կամպու Գրանդի քաղաքում՝ սեփական տան դիմաց, ընդդիմադիր լրագրող է սպանվել: BBC-ի փոխանցմամբ՝ նրա վրա կրակել են երկու անգամ:
Մահվանից մի քանի օր առաջ Էդուարդո Կարվալյոն Facebook-ի իր էջում գրել էր, որ շուտով պատրաստվում է աղմկալի նյութեր հրապարակել:
Նա եղել է տեղի իշխանությունների և կոնկրետ քաղաքական գործիչների մասին քննադատական հոդվածներ հրապարակող կայքի սեփականատերն ու գլխավոր խմբագիրը:
Անցած տարի Կարվալյոն հայտարարել էր, որ մահվան սպառնալիք է ստացել և պահպանության խնդրանքով դիմել էր ոստիկանություն:










































