ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի շրջանակներում այսօր տեղի են ունենում մի շարք հանդիպումներ:
Քիչ առաջ ավարտվեց «Նեֆթչի» – «Պարտիզան» ֆուտբոլային առճակատումը: Թիմերին հաջողվեց գոլ խփել, սակայն հաղթել՝ ոչ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
«Նեֆթչի» – «Պարտիզան»՝ 1:1
Գոլերը՝ (10ʹ) Ֆլավինյո, (67ʹ) Միտրովիչ:
Հատկանշական է, որ հանդիպման 77-րդ րոպեից սկսած՝ «Պարտիզան»-ի ֆուտբոլիստները խաղում էին տասը հոգով:









































