Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խախտել է լռությունը ու որոշել է խոսել թիմի կիսապաշտպան Թեո Ուոլքոթի պայմանագրի երկարաձգման մասին:
«Չեմ կարծում, թե հիմա հնարավոր է ասել, թե կոնկրետ երբ կլուծվի հարցը: Իրականում ամեն ինչ նրա ձեռքերում է, չնայած իրավիճակը բարդ է:
Հիմա սպորտում շատ կարևոր է նվիրված լինել այն թիմին, որի կազմում հանդես ես գալիս: Ու քանի դեռ դու այդպիսին չես, հնարավոր չէ լավ արդյունքների հասնել:
Դեռ հստակ չեմ կարող ասել, բայց կարծում եմ` շուտով հարցը լուծում կստանա»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:










































