Վենչուրային հիմնադրամի ֆինանսավորման համար հայտարարված միջազգային մրցույթին հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 26-ն է: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ արդեն հետաքրքրված թիմեր կան, որ ֆոնդով էլ կմասնակցեն: Դրանից հետո բանակցություններ կսկսվեն, ու հիմնադրամը կստեղծվի և մյուս տարվա սկզբին կձևավորվի:
Բ. Ենգիբարյանը նշեց, որ բավականին հետաքրքիր հայտեր են ստացել, սակայն հրաժարվեց հրապարակել դրանց անունները, քանի դեռ մրցույթը չի ավարտվել:
Հիմնադրամի ստեղծումն իրականացվելու է ՀՀ կառավարություն-մասնավոր համաֆինանսավորմամբ՝ 50:50 %: Հիմնադրամի գումարն ամենաքիչը 2 միլիոն կամ միջինը 6 մլն պետք է լինի: Դրանից ավելի դեպքում պետությունն արդեն չի համաֆինանսավորի: Հիմնադրամը ֆինանսավորելու է նորաստեղծ կազմակերպություններին ու ՏՏ բիզնես-գաղափարները, որպիսիք արդեն բավականին կան մեր երկրում:











































