Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ներկրվող ապրանքների մաքսանենգության կանխման համար իրականացվելու է ներկրվող ապրանքների պարտադիր ապրանքանշում: Այս մասին հայտարարել է Իրանի արտադրողների ու սպառողների աջակցության կազմակերպության փոխնախագահ Մուժթաբ Ֆարահանին:
Ներկրվող ապրանքը պարտադիր ապրանքանշում է անցնելու, որից հետո նոր հայտնվելու է երկրի ներքին շուկաներում: Այս նախագծի իրագործումը սկսվելու է դեկտեմբերի 22-ից: Եթե այդ ժամկետից հետո ներկրմամբ զբաղվող ընկերություններում ու ձեռնարկություններում հայտնաբերվի ապրանքանշում չանցած ապրանք, ապա այն կհամարվի մաքսանենգ ապրանք: Ներկրող ընկերության նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ, իսկ ապրանքը կառգրավվի:











































