Մադրիդի «Ռեալ»-ը ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբն է, որին հաջողվել է Չեմպիոնների Լիգայի 15 արտագնա հանդիպումներում գոլեր խփել: Այդ մասին են հայտնել իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Մադրիդի «Ռեալ»-ի արտագնա հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով, որից հետո մադրիդցիներն անցել են Չեմպիոնների Լիգայի խաղարկության հաջորդ փուլ:







































