ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ողջունում է ՆԱՏՕ-ին Թուրքիայի դիմելը՝ կապված Սիրիայի հետ սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելու հետ: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարկ Տոները.
«Մենք շատ լուրջ ենք վերաբերում ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակից Թուրքիայի անվտանգության ապահովման հարցին: Մենք բարյացակամ ենք տրամադրված դրան (Անկարայի դիմումին): Թուրքիան մեր դաշնակիցն ու մերձակա գործընկերն է: Բնականաբար, մենք սպասում ենք, որ նա կառուցողական դեր կխաղա տարածաշրջանում, ինչպես որ հաճախ է արել»:







































