Չինաստանում սեյսմոլոգիական դասերի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով ավելի քան 20 դպրոցական տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ները:
Վարժությունները տեղի են ունեցել երեկ Հայնան կղզու Լինգաո շրջանի տարրական դպրոցում: Դրանց ընթացքում դպրոցի աշակերտները պետք է մշակեին երկրաշարժի ժամանակ փրկվելու հմտություններ:
Վարժությունների ժամանակ, դուրս գալով դասարաններից, աշակերտները հավաքվել են ասիճանների մոտ: Մեծ թվով մարդկանց կուտակման պատճառով թթվածնի անբավարարություն է առաջացել, ինչի հետևանքով 5 երեխա ուշագնաց է եղել:
Առաջացած խուճապի ժամանակ դպրոցի 16 աշակերտ վնասվածքներ են ստացել: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալով՝ տուժել է 21 երեխա, որոնցիցի 6-ը տեղափոխվել են հիվանդանոց ծանր վիճակում: Ներկայում հիվանդանոցում է դեռ 9 մարդ, նրանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում:
Դեպքի առիթով տարվում է հետաքննություն:









































