Պերուում ուժի մեջ է մտել օրենքը, որը նախատեսում է 20-35 տարվա բանտային կալանք ցանկացած տեսակի ահաբեկչության ֆինանսավորման համար ինչպես երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Դատավճիռ կայացնելու համար կարևոր հանգամանք է հանդիսանում մեղադրյալի պատկանելությունը պետական համակարգերին և ահաբեկչության իրականացման համար պարգևի ստացումը,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս պարագայում պատժի նվազագույն չափը 25 տարի է, իսկ առավելագույնը հասնում է մինչև 35 տարվա:
Այս շաբաթ Պերուի հակաահաբեկչական ոստիկանությունը հաստատել է, որ հարավամերիկյան երկրում գործող «Արդարադատության և հիմնական իրավունքների համար» շարժումը գործում է ահաբեկչական «Սենդերո լումինոսո» կազմակերպության հրահանգներով:









































