Անկանխատեսելի Լեդի Գագան կրկին ցնցել է երաժշտական քննադատներին և գործընկերներին հասցրել է նյարդային ջղաձգման: Փոխարենը նրա քայլերը ողջունում են երկրպագուները:
Երգչուհու նոր տեսահոլովակը ամենայն հավանականությամբ ցուցադրվելու է ուշ երեկոյան, քանի որ այն հակացուցված է երեխաների դիտման համար: Նկարահանումներին երգչուհին կցել է նաև հայտնի լուսանկարիչ Թերրի Ռիչարդսոնին և խնդրել է վերարտադրել այն ժամանակները, երբ ինքը էկզոտիկ պարերի պարուհի էր:
Սոցցանցի իր էջում Գագան տեղադրել է նոր տեսահոլովակը` նկարահանված «Cake» երգի հիման վրա: Կարճ տևողությամբ հոլովակն ակնթարթորեն դեպի իրեն հրավիրեց բոլորի ուշադրությունը և ստիպեց խոսել իր մասին: Բանն այն է, որ կադրերում աղջիկը, մեղմ ասած, հագնված չէ: Էլ չխոսենք լոգարանում երկու կանանց հետ նկարահանած տեսարանի մասին:








































