Գործազրկության նպաստի համար առաջին անգամ դիմած ամերիկացիների թիվն անցած շաբաթ 41 հազարով ընկել է: Նման տեղեկություններ ներկայացնում է ԱՄՆ աշխատանքի նախարարությունը:
Ըստ վերանայված գնահատականի՝ անցած շաբաթ դիմումների թիվը կազմել է 451 հազար, այլ ոչ թե՝ 439 հազար, ինչպես ավելի վաղ նշվում էր:
Գործազրկության նպաստ ստացող ամերիկացիների թիվը նոյեմբերի 10–ին 30 հազարով կրճատվել է:









































