Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ծառուկյանը դիմում է բլեֆի

Գագիկ Ծառուկյանը յուրային կայքերից մեկին հայտարարել է, որ կայացրել է նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումը, սակայն քանի որ ժամանակ կա, ինքը դեռ չի հրապարակում այն, այլ լսում է հավելյալ, կուսակցական և հարակից` քաղաքական կարծիքներ:

Սա մի փոքր զարմանալի է: Սովորաբար, մարդիկ լսում են հավելյալ կարծիքներ, ծանրութեթև են անում իրավիճակը, նոր են որոշում կայացնում: Այսինքն` հավելյալ կարծիքները որոշում կայացնելու գործընթացի մասին են, ոչ թե հետագայի` երբ որոշումը կայացնում ես, ոչ մեկին չես ասում, ու հետո կարծիքներ ես հարցնում:

Սա, մեղմ ասած, անտրամաբանական վիճակ է: Սակայն այս ամենից էլ կարծես թե նշմարվում է այն, ինչ ուզում է ասել Ծառուկյանը: Նա մի կողմից` կարծես ուզում է յուրայինների մոտ առկա խուճապը մեղմել այս առումով, քանի որ նրա լռությունն ու անորոշությունը արդեն սկսել են անհանգստացնել և տարաբնույթ կասկածների տեղիք տալ անգամ իր կուսակցական շրջանակներում, որտեղ սկսել են կասկածել առաջնորդի ամենակարողության և ինքնավստահության վրա, սկսել է տատանվել նրա խարիզման: Այս շերտերի համար Ծառուկյանը հայտարարում է, որ որոշում կայացրել է: Սակայն հենց նա սկսում է բացատրել, թե ինչու չի հրապարակում իր որոշումը, կասկածներն ըստ էության ավելի են խորանում, թե նա իրականում ունի որոշում: Սա էլ խնդրի մյուս կողմն է:

Մի կողմից` Ծառուկյանը փորձում է կանխել իր խարիզմայի տատանումները կուսակցությունում, զսպել խուճապը շարքերում, մյուս կողմից` նա մեսիջ է հղում քաղաքական դաշտին ու իշխանություններին: Եթե մարդը հայտարարում է, որ որոշում կայացրել է` շարունակելով, թե դեռ լսում է կարծիքներ, ուրեմն նա ակնարկում է իր որոշման փոփոխականության, որոշումը փոխելու հավանականության, պատրաստակամության մասին:

Այսինքն` ԲՀԿ-ի առաջնորդը ըստ էության հայտարարում է մրցույթ իր որոշման համար, և ով լավ գին վճարի դրա դիմաց, նա, ըստ այդմ էլ, կփոխի իր որոշումը: Ասել կուզի, որ Ծառուկյանը սպասում է, այսպես ասած, ընդդիմադիր և իշխանական դաշտի առաջարկներին, բայց իհարկե` ամենից առաջ սա մեսիջ է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որոնք Ծառուկյանի կուսակցության և որոշման համար երկու հիմնական պայքարողներն են:

ԲՀԿ նախագահը հայտարարում է, որ որոշում ունի, և ըստ ամենայնի` սպասելու է, թե այդ որոշման դիմաց ինչ կխոստանան, ինչ կասեն, այդ կապակցությամբ ինչ կառաջարկեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, և ըստ այդմ էլ` կամ կհաստատի, կամ կփոխի, իսկ ավելի շուտ` ըստ իր հնարքի էլ կկայացնի որոշումը:

Այլ կերպ ասած` Ծառուկյանը, ըստ ամենայնի, որոշել է դիմել բլեֆի, ինչը նշանակում է, որ նրա համար իսկապես ծանր է դառնում մանևրը Քոչարյանի ու Սարգսյանի միջև, միաժամանակ «սիրախաղը» Տեր-Պետրոսյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում