«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գոհ է «Չելսի»-ի դեմ հանդիպման արդյունքներից: Դարպասապահի կարծիքով` իր թիմը առավելության է հասել լոնդոնցիների նկատմամբ բոլոր առումներով:
«Կարծում եմ` մենք արժանի ձևով պատասխանեցինք բոլոր նրանց, ովքեր կասկածում էին եվրոպական արենայում մեր մրցունակությանը:
Այո, մենք դեռևս չենք ապահովել խմբից դուրս գալու մեր հնարավորությունը, սակայն անպայման կիրագործենք այն: Իսկ «Չելսի»-ին գերազանցում էինք բոլոր առումներով` խաղով, թիմային հաղթական ոգով, անգամ առանձին դրվագներում»,- իտալացի լրագրողները մեջբերում են Բուֆոնի խոսքերը:







































