Warner Bros և Microsoft ընկերությունների միջև համաձայնագիր է կնքվել՝ օգտագործելու «Հոբբիթ» ֆիլմի կերպարներին Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգի խթանման նպատակով: Այս մասին հաղորդում է Life News-ը:
Դեկտեմբերին էկրան կբարձրանա Փիթեր Ջեքսոնի «Հոբբիթ. Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմի առաջին մասը: Միաժամանակ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում կմեկնարկի Windows Phone 8-ի գովազդային արշավը: Արդեն հայտնի է, որ նրանում նվազագույնը մասնակցություն կունենան Գենդալֆի և Բիլբո Բեգինսի դերերում հանդես եկած դերասանները:









































