Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի (Թևոս Սաֆարյան) եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանը (Իսո) առաջիկայում կարող է անմեղ ճանաչվել:
Armlur.am-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Իսրայելի փաստաբան Արսեն Սարդարյանը` հավելելով, որ նախաքննության անվտանգությունից ելնելով` ինքը մանրամասներ ներկայացնել չի կարող: Սակայն պաշտպանը վստահեցրել է, ո գործում առկա է այնպիսի ապացույց, որը միանշանակ խոսում է իր վստահորդի անմեղ լինելու մասին:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը կալանավորվել էր Իսրայել Սարգսյանին և Տիգրան Ասատրյանը:
Մանրամասները՝ armlur.am-ում