«Պուտինի համար ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենավատ ողբերգությունն էր, քանի որ 25 մլն ռուս մնաց Ռուսաստանից դուրս՝ Բալթյան երկրներում, Լեհաստանում, Ուկրաինայում և այլուր: Նրա տեսլականն այսպիսին է. ինքը պետք է միավորի ռուսներին ու դրա համար անի ինչ հարկավոր է»,- հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Սթենֆորդի համալսարանում ամերիկյան թոփ մենեջերների առաջ ելույթի ժամանակ:
Դա, ըսռ Ռայսի, բացատրում է նրա դիրքորոշումը ուկրաինական հակամարտության հարցում, փոխանցում է haqqin.az-ը:
«Պուտինը նա է, ով վախեցնում է մյուսներին: Նա արևելյան Ուկրաինան վերածել է չկայացած պետության»,- հայտարարել է Ռայսը։
Նա պատմել է Պուտինի հետ իր խոսակցություններից մեկի մասին: «Ինչ-որ մի ժամանակ նա ինձ ասել է, ո ռուս ժողովուրդը մեծ է եղել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը գլխավորել են ուժեղ մարդիկ, ինչպիսին է Պետրոս Մեծը կամ Ալեքսանդր Երկրորդը: Ես չէի մտածում, թե նա իրեն դնում է այդ ակնառու գործիչների կողքը, մտածում էի, թե նա պարզապես հիշեցնում է այդ պատմական իրադրաձությունների մասին: Սակայն հիմա ես տեսնում եմ՝ ինքը մտածում է, թե կարող է իշխել ռուսների վրա»,- ասել է Ռայսը: