Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեշը խոսել է ռուսական «Սպարտակ»-ի դարպասապահ Անդրեյ Դիկանի խաղի մասին, որը ֆուտբոլիստը ցույց է տվել երեկվա հանդիպմանը:
««Սպարտակ»-ի դարպասապահը ֆենոմենալ խաղ ցուցադրեց: Եթե նա չլիներ, մենք ևս մի քանի գոլ կխփեինք: Հիշեք, թե նա ինչպես փրկեց, երբ Ֆաբրեգասը մեն-մենակ դուրս եկավ: Ես, միգուցե, իմ թիմ վերցնեի այդ դարպասապահին»,- ասել է Ալվեշը:






































