Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Նորդշելանդ» – «Շախտյոր»խաղից հետո խոսել է հանդիպման մասին: Նշենք, որ «Նորդշելանդ» – «Շախտյոր» խաղն ավարտվեց 2:5 հաշվով՝ դոնեցկյան թիմի հաղթանակով: Մխիթարյանն անդրադարձել է նաև Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի շրջանակներում կայանալիք «Շախտյոր» – «Յուվենթուս» խաղին:
«Առաջին իսկ րոպեից սկսած՝ ուզում էինք մեր ֆուտբոլը ցույց տալ, սակայն լրիվ հակառակն ստացվեց. գոլ ընդունեցինք: Երկրորդ խաղակեսում ամեն ինչ արեցինք՝ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար, և ստացվեց. հաջողության հասանք: Առաջին 10-15 րոպեներին գոլ խփելու հնարավորություններ ունեինք, սակայն չկարողացանք իրականացնել պահերը: Այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց արագ գոլեր խփել:
Ինչ վերաբերում է իմ գործողություններին, սա թիմ է, իսկ ես ուզում էի գոլի հեղինակ դառնալ, չնայած չստացվեց: Հարկավոր է կենտրոնանալ, որ կարողանամ «Յուվենթուս»-ի դարպասը գոլ խփել: Մենք չենք հանգստանալու: Գուցեև ինչ-որ մեկի համար երկրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս գալը նորմալ է, սակայն մենք այլկերպ ենք մտածում»,- ասել է Մխիթարյանը:







































