Երեք օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կոնյակի գործարանում ԲՀԿ-ականները հերթական հավաքն են արել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների`այն շատ բուռն ընթացք է ունեցել, քանի որ ԲՀԿ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում ինչ անել: Նրանց մի մասը պնդում է, թե անհրաժեշտ է, որպեսզի Գագիկ Ծառուկյանն անձամբ առաջադրի իր թեկնածությունը, մի մասն էլ կարծում է, որ պետք չէ ռիսկի դիմել, իսկ Ծառուկյանը լռում է:
Բանն այն է, որ և Սերժ Սարգսյանին, և Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու է, որպեսզի Ծառուկյանն անձամբ առաջադրվի. Սարգսյանին անհրաժեշտ է ուժեղ թեկնածուի իմիջ ունեցողին հաղթել, իսկ Քոչարյանը հույս ունի, որ միայն Ծառուկյանը կհաղթի Սարգսյանին: Բայց «Ժողովուրդ»-ի աղբյուրները հաղորդում են, որ Ծառուկյանն այս պահի դրությամբ հակված չէ առաջադրվել:








































