Interactive Media հոլդինգը, որին է պատկանում MySpace երաժշտական սոցցանցը, փնտրում է 50 մլն դոլարի ներդրումներ՝ ռեսուրսի վերագործարկման համար: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
Նոր MySpace-ը ցանկանում է հանդես գալ որպես ուղղակի մրցակից Spotify ու Pandora երաժշտական ծառայություններին: Դրանք միմյանցից տարբերվում են օնլայն երաժշտություն լսելու հնարավորությամբ:
Սոցցանցի վերագործարկումը նախատեսված է 2013թ.:
Լուրերի համաձայն՝ MySpace-ը ծրագրում է սերվիսով տարեկան աշխատել 15 մլն դոլար: Ընդ որում՝ 2011թ. այն բերել էր 9 մլն դոլար, իսկ 2012-ին՝ կորցրել ավելի քան 40 մլն դոլար:
Սոցցանցի գործունեության վնասները 2013-ին, ըստ Interactive Media-ի տեղեկությունների, կկազմեն 25 մլն դոլար:









































