Երկուշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդ»-ն Աթաթյուրքի օդանավակայանում ականատես եղավ անսովոր տեսարանի, որի ժամանակ ոստիկանները փորձում էին արցունքաբեր գազի օգնությամբ կարգի հրավիրել երկրպագուներին, ովքեր փակել էին օդանավակայանի ելքը:
Սակայն «սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին չի զարմացրել թուրք երկրպագուների պահվածքը:
«Երբ 1993 թվականին մենք առաջին անգամ եկանք այստեղ, դա պարզապես անհավանական էր և նոր մեզ համար: Սակայն սա առաջին անգամը չէ, մենք սովորել ենք թուրք երկրպագուների նման պահվածքին, և դա մեզ չի վախեցնում ու չի անհանգստացնում»,- նշել է մասնագետը:
Երեքշաբթի օրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը Թուրքիա է մեկնել պահեստային կազմով, ուժերը կչափի «Գալաթասարայ»-ի հետ:










































