«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը բանակցություններ է վարել «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի հոր հետ: Այդ մասին տեղեկություններ է հայտնել Fox Sports-ը:
Բանակցող կողմերի հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում, որտեղ Բրազիլիայի հավաքականն ընկերական հանդիպում էր անցկացնում Կոլումբիայի ազգային թիմի հետ: Բանակցությունների մանրամասները հայտնի չեն:
Հիշեցնենք. ավելի վաղ հայտարարվում էր, որ «Սանթոս»-ն ու «Բարսելոնա»-ն համաձայնություն են ձեռք բերել Նեյմարի` կատալոնական ակումբ տեղափոխության հարցում, և «Բարսելոնա»-ն արդեն 10 մլն եվրո է վճարել տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:




































