Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսն անչափ ուրախ է, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ գերմանական գրանդ է տեղափոխվել: Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
«Երբ նոր էի «Բավարիա» տեղափոխվել առաջին հերթին հանդիպում ունեցա մեր թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի հետ: Քննարկեցինք մեկ մրցաշրջանի համար նախատեսված աշխատանքները: Մարզիչը ցանկանում էր, որ ես քայլ առ քայլ ընտելանամ թիմին և չէր շտապեցնում իրադարձությունների զարգացումը:
Պետք է ասեմ, որ ակնկալիքներս արդարացվում են: Անչափ գոհ եմ, որ հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ նույն թիմում»,- գերմանացի լրագրողները մեջբերում են Մարտինեսի խոսքերը:






































