Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.08-ով և արժի 407.30 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 408-409 դրամով, գնում՝ 405-406.25 դրամով:









































