«Գայլեր»-ը ցանկանում են մեծացնել իրենց թիմի վետերանների թիվը:
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, հռոմյան ակումբը հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ի 34-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի ծառայություններով: Նշենք, որ Լեմպարդի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին: Ըստ որոշ լուրերի՝ անգլիացին ձմռանը, հնարավոր է, տեղափոխվի այլ ակումբ:
Իսկ ահա Tuttojuve.com կայքը գրում է, որ «Ռոմա»-ն իր ուշադրությունը սևեռել է «Յուվենթուս»-ի բրազիլացի պաշտպան Լուսիոյի ուղղությամբ: Լուսիոն ամռանն է Թուրին տեղափոխվել: Այդ ժամանակվանից սկսած՝ նա հազվադեպ է խաղադաշտ դուրս եկել և ցանկանում է լքել իտալական ակումբը:









































