«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնել է, որ տարիներ առաջ կարող էր «Միլան»-ից «Չելսի» տեղափոխվել:
«Ես լավ հարաբերություններ ունեի Անչելոտիի հետ: Այդ պատճառով էլ ես կապ էի պահում նրա հետ, երբ լքեցի «Չելսի»-ն: Այն ժամանակ ես բանակցություններ սկսեցի լոնդոնյան ակումբի հետ, սակայն «Միլան»-ը չթույլատրեց ինձ հեռանալ:
Տեղափոխությունը շատ հետաքրքիր կլիներ: Ցավում եմ, որ նշված տրանսֆերային գործարքը չկայացավ»,- Պիրլոյին մեջբերում են իտալական լրատվամիջոցները:






































