Ալաեդդին Բորոժեդին՝ անվտանգության և արտաքին քաղաքականության Իրանի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը, հայտարարել է, որ Իրանը «ՀԱՄԱՍ» պաղեստինյան խմբավորմանը ոչ մի հրթիռ էլ չի մատակարարել, ինչպես պնդում է Իսրայելը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքին:
Ըստ բարձրաստիճան խորհրդարանականի խոսքերի՝ Իսրայելի մեղադրանքներն անհիմն են: Պաշտոնական Թեհրանը նշում է այն հանգամանքը, որ «ՀԱՄԱՍ»-ի գրոհայիններն ի վիճակի են իրենց զենքով ապահովել և օգնության կարիք չունեն:









































