10 տարվա ընդմիջումից հետո Թբիլիսի-Թեհրան ուղիղ ավիաչվերթները վերականգնվել են: Այս մասին հաղորդում է NewsGeorgia կայքը: Ավիաչվերթը բացվել է մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին պայմանագիրը ստորագրելուց մեկ օր առաջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-4-ը Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում, որի ընթացքում կստորագրվի մուտքի արտոնագրերի վերացման վերաբերյալ պայմանագիր: