Նոյեմբերի 16-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը,Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նիստին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվել են կատարված աշխատանքները, առկա խնդիրները և ապագա ծրագրերը, հանձնաժողովի կանոնադրության մշակման, հանձնաժողովի կազմի ընդլայնման, Հայաստանի գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առավել արդյունավետ դարձնելուն առնչվող հարցեր:








































